Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին - RadioVan.fm

Онлайн

Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

2022-06-09 15:58 , Политика, 999

Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա:

Այդ մասին Երևանում, Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,-ասաց Լավրովը:

Թեմային անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց․

«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություն ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ Հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովը դրական արդյունք կգրանցի»։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть