Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Լավրովին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Լավրովին

2022-06-09 15:54 , Политика, 975

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս քվոն․ Միրզոյանը՝ Լավրովին

Հայաստանը շարունակում է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի Դաշնությունը առանցքային դերակատարում է ունեցել Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում։

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար»,-նկատեց Հայաստանի արտգործնախարարը։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը՝ տեսանյութում։

Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել երեկ: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը։

Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիսում «կառուցողական և անկեղծ» է որակել ռուս պաշտոնակցի հետ ունեցած քննարկումը, ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով Հայաստանը շահագրգռված է Մինսկի խմբի համանախագահության գործունեությունն ակտիվացնելու հարցում։

Лента

Рекомендуем посмотреть