Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել, առանձնազրույց ունեցել Միրզոյանի հետ - RadioVan.fm

Онлайн

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել, առանձնազրույց ունեցել Միրզոյանի հետ

2022-06-09 11:49 , Политика, 795

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել, առանձնազրույց ունեցել Միրզոյանի հետ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)։

ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել երեկ: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Лента

Рекомендуем посмотреть