«Խելքի գալու համար հերթական շանսն էինք տվել իշխող ուժին»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» անդամները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը - RadioVan.fm

Онлайн

«Խելքի գալու համար հերթական շանսն էինք տվել իշխող ուժին»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» անդամները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը

2022-06-03 18:13 , Политика, 1185

«Խելքի գալու համար հերթական շանսն էինք տվել իշխող ուժին»․ «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» անդամները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի (ԱԺ) հայտարարության նախագիծ ընդունելու հարցով 16։00-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստի տապալումից հետո ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաք են անցկացրել ու ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի առաջարկով՝ շարժվել դեպի կառավարության շենք։

Հավաքին ընդդիմադիր պատգամավորը հայտարարել է, որ խորհրդարան էին ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին հայ ժողովրդի կենսական շահերն ապահովող մինիմալ սկզբունքները և պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Արցախը լինի հայկական, Հայաստանը լինի անվտանգ, ունենանք պետականություն, որոնք, սակայն, իշխող ուժը հրաժարվեց քննարկել։

Սաղաթելյանն ընդգծել է, թե խելքի գալու համար հերթական շանսն են տվել իշխող ուժին, որ հասկանա՝ ժողովուրդը թույլ չի տալու երկիրը տանեն նոր կապիտուլյացիայի։

Բայց, ըստ Սաղաթելյանի, նրանք չեն հասկացել, տապալել են ԱԺ նիստը, սակայն դեռ 4 ժամ կա, որ խելքի գան ու գան խորհրդարան, որ կայանա այդ շատ կարևոր նիստը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է՝ ասել են՝ սա ջրբաժան է, որ հասկանան, թե ով է ժողովրդի հետ, ով է ժողովրդի դեմ ու գնում են կառավարություն՝ դա հասկանալու։

«Դիմադրություն» շարժման հավաքի և երթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ԱԺ-ի՝ 16։00-ին նախանշված արտահերթ նիստը, որի օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր՝ չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։

ԱԺ նախագահ Ալենք Սիմոնյանը հայտարարել է, որ գրանցվել է 33 պատգամավոր, քվորում չկա։

«Ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։

Лента

Рекомендуем посмотреть