Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել. Փաշինյանը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին - RadioVan.fm

Онлайн

Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել. Փաշինյանը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին

2022-06-02 17:38 , Политика, 1162

Բնակարանը կամ մեքենան կանխիկով գնելու դեպքում գործարքը կարող է առ ոչինչ ճանաչվել. Փաշինյանը՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին

Հուլիսի 1-ից Հայաստանում շրջանառության մեջ է մտնելու կանխիկի կրճատման մասին օրենքը։

Անդրադառնալով այս փաստին՝ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ընդգծել է, որ կանխիկի շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է:

«Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք հնարավոր չլինի իրականացնել կանխիկ եղանակով: Ենթաօրենսդրական ակտերով պետք է ապահովենք այս ամենը: Այսպիսի դրույթ է լինելու, որ, եթե հանկարծ, որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ:

Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, թե ցանկանում ենք մարդկանց կյանքը բարդացնել, ընդհակառակը՝ ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել»,-ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 31-ին, Ազգային ժողովի (ԱԺ) մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ օրենսդրական կարգավորումներ են ընդունում՝ Հայաստանում բնակարանի ու ավտոմեքենայի առք ու վաճառքի անկանխիկ իրականացման համար։

Лента

Рекомендуем посмотреть