Հայաստանում բնակարանի ու ավտոմեքենայի առք ու վաճառք կանխիկ եղանակով հնարավոր չի լինելու իրականացնել. այդ մասին այսօր Ազգային ժողովի (ԱԺ) մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ, շատ լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում՝ օրինակ, բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել, կամ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում իրավական ուժ չի ունենալու այդ գործարքը: Եվ, հետևաբար, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, և սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտներ»,-ընդգծեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։