2 ոստիկան տեղափոխվել է բուժհաստատություն, 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել․ ՀՀ ոստիկանությունը՝ ընդդիմության ակցիայի մասին - RadioVan.fm

Онлайн

2 ոստիկան տեղափոխվել է բուժհաստատություն, 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել․ ՀՀ ոստիկանությունը՝ ընդդիմության ակցիայի մասին

2022-05-30 19:26 , Право, 1197

2 ոստիկան տեղափոխվել է բուժհաստատություն, 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել․ ՀՀ ոստիկանությունը՝ ընդդիմության ակցիայի մասին

Այսօր, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայից, տեղի ունեցած քաշքշուկից, հրմշտոցից հետո, ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։

Лента

Рекомендуем посмотреть