Սույն թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI (Սթարմյուզ 6) գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։
Այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում կառավարության քայլերի, մասնավորապես, մայիսի 25-ին Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի՝ SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելու մասին։
Փաշինյանը ընդգծել է, որ փառատոնի շրջանակում Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։