Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանից արձագանքում են Ալիևին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանից արձագանքում են Ալիևին

2022-05-24 14:51 , Политика, 1136

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանից արձագանքում են Ալիևին

«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»,-հայտարարել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում հնչեցրած այն հատարարությանը, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, որը ներառելու է և՛ երկաթուղային և՛ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, պարզաբանել է, որ բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ու, որ դրանք տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում:

Գրիգորյանը հղում է արել հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությանը՝ նշելով, թե դրանում էլ հնարավոր է տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին:

«Սրանք,-ընդգծել է Գրիգորյանը,-կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»։

Лента

Рекомендуем посмотреть