Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարությանը

2022-05-19 18:46 , Политика, 843

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարությանը

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակը՝ արձագանքելով սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպման չեղարկման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:

Նշենք՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Երևանը երկու անգամ չեղարկել է համաձայնեցված հանդիպումները սահմանազատման ու սահմանի անվտանգության հարցով՝ Հայաստանի այդ քայլը անպատասխանատու որակելով։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, ընդգծելով, որ հայկական կողմը «շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը», նշել է.

«Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»:

Հավելելենք՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ, պատասախանելով լրագրողի հարցին, Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ հանձնաժողովների հանդիպումը չի կայացել, քանի որ կան որոշակի տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն։

Նա վստահեցրել է, որ կշարունակեն այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկումները, և հույս ունեն, որ «առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»։

Лента

Рекомендуем посмотреть