Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվելէ սահմանների դելիմիտացիայի հարցով հանձնաժողովների համաձայնեցված հանդիպումից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևան ասել է, թե
«Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբը և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկել է արդեն իսկ համաձայնեցված հանդիպումը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ալիևը։
Նրա գնահատմամբ՝ այդ իրողությունը շատ հիասթափեցնող է եղել։
«Է՛լ ավելի հիասթափեցնող էր, կրկին Հայաստանի առաջարկով, մայիսի 7-11-ի նոր հանդիպման անցկացման մերժումը»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե Բաքուն Երևանից նոր՝ ցանկացած ժամկետի է սպասում աշխատանքների մեկնարկի համար։
«Նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում»,-ասել Ադրբեջանի նախագահը։
Հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախատեսված հանդիպումը չի կայացել։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ, պատասախանելով լրագրողի հարցին, Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ կան որոշակի տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն։
Նա վստահեցրել է, որ կշարունակեն այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկումները, և հույս ունեն, որ «առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»։