«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք։ Մեր քաղաքացիներն այսօր փաստեցին՝ այլևս իրենք են իրադրության տերը, Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժն այլևս չի կարող ճնշել ժողովրդի շարժումը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, ովքեր այսօր առավոտից դուրս էին եկել փողոց, մասնակցել խաղաղ անհնազանդության ապակենտրոն ակցիաներին։
Սաղաթելյանը հայտնեց, որ այսօրվա ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել մի քանի հարյուր մարդ:
«Ոստիկանական բաժիններում տեղ չկա, ոստիկանական բաժինների պատուհաններից հնչում է «Նիկոլ, հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան», ամբողջ քաղաքն ապրում էայդ մթնոլորտում, այլևս ակնհայտ փաստ է, որ ժողովուրդն էիրադրության տերը։ Միասնական գնում ենք առաջ, այս շարժումն անկասելի է,ձեր հաղթանակն անխուսափելի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ քաղաքացիներն այսօր ապացուցել են՝ երկրում երկիշխանությունն այլևս հաստատված է, իրենք են որոշում, որ փողոցը պետք է փակվի և ինչ ժամանակում։
Սաղաթելյանը քաղաքացիներին ժամը 19։00-ին հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ հանրահավաքի:
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժումն այսօր առավոտ վերսկսել էր խաղաղ անհնազանդության ապակենտրոն ակցիաները: