«Կազմակերպված, աննահանջ, նոր ուժով և ոգով շարունակում ենք պայքարը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի»,-«Դիմադրության» շարժումը րոպեներ առաջ վերսկսել է խաղաղ անհնազանդության ապակենտրոն ակցիաները:
Վարորդներին խնդրում են ազդանշաններով միանալ բողոքին, աշխատանքի, դպրոցներ և բուհեր շտապողներին՝ «բոյկոտել աշխատանքը, դասերը և միանալ փողոցում ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին»:
Վաչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահնաջող ակցիայի մասնակիցները պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»:
Նշենք՝ երեկ երեկոյան Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան 8:00-ից վերսկսում են բողոքի զանգվածային ակցիաները: