«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են»,-այդ մասին քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ ընդգծելով, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժումն այսօր առավոտ վերսկսել էր խաղաղ անհնազանդության ապակենտրոն ակցիաները: