«Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են»,-հայտարարում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշըպան Արման Թաթոյանը՝ պնդումով, որ այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով։
«Իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով՝ փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:
«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդուիրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը՝ կից ներկայացնելով այսպես կոչված՝ «անկլավային գյուղերի» վերաբերյալ 2021թ. իր փաստահավաք աշխատանքների արդյուքները ամփոփող տեսանյութ։
Նշենք՝ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Տավուշի շրջանի (ադր․՝ Ղազախ) յոթ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն (ադր․՝ Քյարքի) գյուղը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու և հարակից այլ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման համատեքստում։ Նա պնդել է, թե Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ հողերը Ադրբեջանի տարածքը չեն։