Այսօր առավոտյան՝ ժամը 8։30-ից, ընդդիմությունը, որի ներկայացուցիչները գիշերել են Ֆրանսիայի հրապարակում՝ հայտարարելով, որ այսօր առավոտյան՝ 8։30-ից սկսելու են անհնազանդության ակցիաներ, Երևանի բազմաթիվ փողոցներ են փակել՝ նպատակով, որ հանրային մեծ ճնշմամբ հասնելու են վարչապետի հրաժարականին։
Չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը։ Փակ է Բաղրամյան պողոտան։