20-ամյա զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

20-ամյա զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

2022-04-29 17:10 , Право, 1117

20-ամյա զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է նախաքննություն»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть