Հինգշաբթի երեկոյան հրազենային վիրավորումից մահացել է Հայաստանի պաշտպանության (ՊՆ) նախարարության N զորամասի 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը:
Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ զինվորը վիրավորվել է համածառայակցի արձակած կրակոցից, նա մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Ընդգծվում է, որ տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։