Միրզոյանը համաձայնել է մայիսի 13-ին Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը համաձայնել է մայիսի 13-ին Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին

2022-04-29 17:09 , Политика, 1518

Միրզոյանը համաձայնել է մայիսի 13-ին Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ՀՀ ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին:

«ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին»,-ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть