Արցախի Հանրապետության (ԱՀ) արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։
Այս մասին նրանք հայտարարել են այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հյուրընկալվելիս՝ արտահայտելով իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ, այդ համատեքստում կարևորելով ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։
Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-իԱՀխորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ-ում «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» մասին հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրեց՝ ՀՀ իշխանություններից պահանջելով հրաժարվել Արցախի հարցով ունեցած աղետալի դիրքորոշումից։