Հայ պատգամավորների այցը Ղարաբաղ համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ․ Զախարովա - RadioVan.fm

Онлайн

Հայ պատգամավորների այցը Ղարաբաղ համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ․ Զախարովա

2022-04-14 19:48 , Политика, 1353

Հայ պատգամավորների այցը Ղարաբաղ համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ․ Զախարովա

Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ընդդիմադիր հայ պատգամավորներին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ընդունելու հետ կապված վերջին խնդիրը։

Զախարովան նշել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խստորեն համապատասխան, այդ այցը նախապես համաձայնեցված չէր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ»։

Ըստ Զախարովայի՝ այն հայտարարությունները, թե խաղաղապահների գործողությունները հակասում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածություններին, կեղծ են։

«Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք, իբր, հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ի դեպ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն էր, մտահոգություն հայտնելով փաստով, որ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ», հայտարարել, որ «նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ»:

Лента

Рекомендуем посмотреть