«Մենք չենք որոշել՝ լինի պատերազմ, թե չլինի․ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Մենք չենք որոշել՝ լինի պատերազմ, թե չլինի․ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն»․ Փաշինյան

2022-04-14 16:37 , Политика, 1365

«Մենք չենք որոշել՝ լինի պատերազմ, թե չլինի․ մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, հերիք է մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն»․ Փաշինյան

«Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք: Մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն և ինչպես և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս: Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները»-այդ մասին այսօր, Ազգային ժողովում (ԱԺ) իր եզրափակիչ ելույթում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ պարզաբանումներ ներկայացնելով երեկ նույն ամբիոնից հնչեցրած ելույթի առնչությամբ։

Փաշինյանի խոսքով՝ երեկվանից շատ է քննարկվում, ասում են՝ ինչ ասեց, և ինչ է երեկվա ելույթը նշանակում:

«Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում այն և, կներեք, որ ինքս իմ ելույթը պիտի գնահատեմ, բայց, այո, հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ։ Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության համար և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար: Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու»,-պարզաբանել է նա։

ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть