Երևանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է արվեստագետ Արա Հաղթանակի Շահումյանը՝ ներկայացնելով նաև լուսանկարներ։
Դրանցում երևում է, որ կոտրված է քթի հատվածը։
Նշենք՝ քանդակագործ Տիգրան Արզումանյանի՝ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Գրանիտե հուշարձանի ընդհանուր բարձրությունը 2,2 մետր է։