Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
««Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում», - գրել է Ղարամյանը: