Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ՀՀ ԱԳՆ) մտահոգված է այն փաստով, որ «Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»:
«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտել էին խորհրդարանի հերթական նստաշրջանը՝ հայտարարելով Արցախ մեկնելու մասին։ Անցակետում նրանց մուտքը, սակայն, արգելվել է։