«Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է»․ «Հենակետ»-ը՝ շաբաթվա ամփոփմամբ - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է»․ «Հենակետ»-ը՝ շաբաթվա ամփոփմամբ

2022-04-11 15:03 , Политика, 1212

«Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է»․ «Հենակետ»-ը՝ շաբաթվա ամփոփմամբ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը կրկին հրապարակել է նախորդող շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կարևոր իրադարձությունների ամփոփ տեղեկագիր։

Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերում շարունակվում էր տեղեկություններ տարածավել այն մասին, որ Արցախի սահմանամերձ Թաղավարդբնակավայրի ուղղությամբադրբեջանցիները բարձրախոսով շարունակում են հնչեցնել գյուղը լքելու կոչեր։Տեղի բնակիչները նշում են, որ արդեն չեն էլհիշում թե երբվանից է, որ առավոտյան նամազի ձայներից են վեր կենում։

Փորձագետները շարունակում են նշել, որ Ադրբեջանը գնալով ամրանում է Քարագլխի այն հատվածներում, որտեղ ներխուժել է, ինչը բավականին մշուշոտ, եթե ոչ անիրատեսական է դարձնում ադրբեջանական ստորաբաժանումների՝ ՌԴ-ի հետ բանակցությունների միջոցով ելման դիրքեր վերադարձը։

Ըստ նրանց՝ Քարագլխի շուրջ իրավիճակը կամ շարունակվելու է լարված մնալ՝ անկանխատեսելի զարգացումներով կամ արցախցիներին համոզելու են, որ ճիշտը ստեղծված իրավիճակին և տարածքային կորստին համակերպվելն է։

Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն:Նա նշել է,որ հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տանից հեռու են ապրում,իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը։

ԱՀ Աժ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը հայտարարել է,որ պատերազմից հետո անվտանգության համակարգը խաթարվել է, և եթե ՀՀ-ն նախկինում հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր, ցավոք, այդպես չէ։ Բալայանը անդրադառնալով Արցախի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին խոսակցություններին, նշել է,որ Արցախի քաղաքական օրակարգում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում։

ՌԴ խաղաղապահների մասին

Շաբաթվա սկզբին ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արցախում խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Նշվում է, որ բոլոր դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

ՌԴ ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ 2020 թ. նոյեմբերի 23-ից խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 362,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 258 պայթուցիկ նյութ:։

Պաշտոնական լրահոս

ԱՀնախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստ է անցկացվել: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:

Նույն օրը Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ:

ԱՀ ԱԺ-ը ապրիլի 5-ինհայտարարություն է ընդունել, որով կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։ Հայտարարությունում նշվում է , որ Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը Արցախն ընդունում է կամ կարող է ընդունել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս։

ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանն էլ հայտարարել է , որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ այն է, որԱրցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 9,325.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 7,500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 24.3 տոկոսով կամ 1,825.3 մլն դրամով:

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Փաշինյանըհեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:

Փաշինյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նա ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարՄիրզոյանը ՌԴ իր պաշտոնակիցՍերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ վստահ է, որ ԼՂ-ումՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի ԼՂ-ումկրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում։

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղի ներխուժման դեպքին՝ նշելով, որ ՌԴ խաղաղապահները ուսումնասիրում են միջադեպի բոլոր հանգամանքները:

Лента

Рекомендуем посмотреть