Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, ապրիլի 8-ից նաև խաղաղապահներ. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, ապրիլի 8-ից նաև խաղաղապահներ. Արցախի նախագահ

2022-04-09 18:55 , Политика, 1059

Քարագլխի հատվածում մեր ՊԲ-ն ու կամավորականներն են, ադրբեջանական ուժեր, ապրիլի 8-ից նաև խաղաղապահներ. Արցախի նախագահ

«Ապրիլի 8-ից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են»,-Արցախի Հանրապետության կառավարության նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նկատելով, որ նման նախադեպ եղել է նախկինում՝ Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդիհատվածներում, Արցախի նախագահն ընդգծել է․

«Լարված շփման գծի տարածքներում, որտեղ մենք հետագայում մեր դիրքերը փոխարինել ենք խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ ենք ունենում։ Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի, շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, այսինքն, ըստ այդ համաձայնագրի՝ դիրքեր չպետք է լինեն ոչ մեր կողմից, ոչ Ադրբեջանի։ Բայց, քանի որ, խաղաղապահ ուժերի քանակը բավարար չէ ամբողջ երկայնքով իրականացնել դա, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»։

Արցախի նախագահի փոխանցմամբ՝ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի հիմնական մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները, կամավորականները, նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ստորաբաժանումները։

«Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլևՔարագլխի հատվածում։ Այսինքն այդ լեռնաշղթայի վրա տիրում է մի իրավիճակ, որտեղ հիմնականում մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ու կամավորականներն են, այնտեղ կա խաղաղապահ ուժերի մասնակցությունը, նաև ադրբեջանական ուժերը որոշ բարձունքներին»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ նշել է Արցախի նախագահը։

Մանրամասները տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть