Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը:
Նշենք՝ փետրվարի 26-ին ոստիկանների ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծ պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն բերման էր ենթարկվել 2 քաղաքացի, որոնցից մեկը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանն է եղել, նրա մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ (պիպետկա): Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ այն գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: