Երևանի սրտում Արցախի ներկված դրոշը փոխարինվել է նորով - RadioVan.fm

Онлайн

Երևանի սրտում Արցախի ներկված դրոշը փոխարինվել է նորով

2022-04-08 18:58 , Общество, 1450

Երևանի սրտում Արցախի ներկված դրոշը փոխարինվել է նորով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան հրապարկմամբ հայտնում է, որ Օպերային հարակից Ֆրանսիայի հրապարակում այսօր ներկված Արցախի դրոշը փոխարինվել է նորով:

Պատգամավորը տեսանյութում վստահություն է հայտնում, որ դրոշը ներկողներն անպատիժ չեն մնան:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» համահայկական շարժումն այսօր հայտնեց, որ «ապրիլի 9-ի մեծ հանրահավաքին ընդառաջ, վաղ առավոտյան Բևեռի աջակիցները «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով» ակցիա են արել»՝ ներկելով Ֆրանսիայի հրապարակում օրեր առաջ ընդդիմադիրների տեղադրած Արցախի դրոշը՝ դրա վրայից «հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը»։

Лента

Рекомендуем посмотреть