Բևեռի աջակիցները ներկելու միջոցով ընդդիմադիրների տեղադրած Արցախի դրոշը վերածել են Հայաստանի դրոշի - RadioVan.fm

Онлайн

Բևեռի աջակիցները ներկելու միջոցով ընդդիմադիրների տեղադրած Արցախի դրոշը վերածել են Հայաստանի դրոշի

2022-04-08 14:35 , Политика, 1536

Բևեռի աջակիցները ներկելու միջոցով ընդդիմադիրների տեղադրած Արցախի դրոշը վերածել են Հայաստանի դրոշի

«Սասնա ծռեր» համահայկական շարժումը տեղեկացնում է, որ «ապրիլի 9-ի Բևեռի մեծ հանրահավաքին ընդառաջ, այսօր՝ վաղ առավոտյան, մեր հայրենակիցները պատասխան ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով» և ներկել են Ֆրանսիայի հրապարակում օրեր առաջ տեղադրած Արցախի դրոշը՝ «հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը»։

«Սասնա ծռեր»-ն, այնուհետ, դա փաստող տեսանյութ է տարածել, որը վերնագրել է «Մեկ պետություն` մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը»։

Շարժումն ավելի ուշ հայտնել է, որ «Ազատության հրապարակում հերթապահող Ազգային-ժողովրդավարական բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն»։

Ընդգծվել է, որ, եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով Երևանի Ազատության հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքը եզրափակվել էր «նախազգուշական» գործողությամբ. հավաքի մասնակիցները փակելով Օպերայի հարևանությամբ գտնվող «Ֆրանսիայի հրապարակ»-ի մուտքերը՝ այնտեղ կանգնեցրել էին Արցախի դրոշը:

Лента

Рекомендуем посмотреть