Այսօր Մոսկվայում կայացած Լավրով-Միրզոյան համատեղ մամլո ասուլիսում լրագրողները, հիշատակելով մարտի 24-ին Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների անտեսմամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում շփման գծի խախտումն ու ներխուժումը, հետաքրքրվել են, թե ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ռուսական կողմից ադրբեջանական ստորաբաժանումներին իրենց ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման միջադեպեր բացառելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ավելի քան 400 մարդ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան ասել է.
«Նախ և առաջ՝ Փառուխ գյուղ ներխուժման, ստատուս քվոյի խախտման և ռուսական խաղաղապահ զորախմբի մասին. Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ իրավիճակը: Ինչպես նշեցի, խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն գործառույթը, կարևորագույն առաքելությունը՝ ապահովելու և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»։
Նշենք՝ նույն հարցին պատասխանելով էլ՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Փառուխի դեպքերի առնչությամբ «կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն», ուր որ իրենց զինվորականները, խաղաղապահ զորախումբը պարզում են բոլոր հանգամանքները։
Միրզոյան-Լավրով հանդիպման, կայացած մամլո ասուլիսի մանրամասերը՝ տեսանյութում: