«Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»․ Լավրովը՝ Փառուխի դեպքերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»․ Լավրովը՝ Փառուխի դեպքերի մասին

2022-04-08 17:40 , Политика, 1185

«Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»․ Լավրովը՝ Փառուխի դեպքերի մասին

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգործնախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխգյուղ ու Քարագլուխ բարձունք մարտի 24-ին Ադրբեջանի զինուժի ներխուժման վերաբերյալ հայ լրագրողի հարցին։

«Չնայած ՌԴ պաշտպանության նախարարության ու միջազգային այլ կոչերին՝ ադրբեջանցիները մինչ այս պահը չեն վերադարձել ելման դիրքեր։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու համար» հացին՝ Լավրովն ասել է․

«Մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հենց սկզբից մենք հայտարարեցինք, որ մեր զինվորականները, մեր խաղաղապահ զորախումբը պարզում են բոլոր հանգամանքները։ Դրա մասին այսօր խոսեցինք։ Այնտեղ մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն։ Ես չէի ցանկանա հիմա առաջ գնալ և վերջնական դատողություններ անել։ Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ռուս խաղաղապահ զորամիավորմանը»։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ «խաղաղապահներին պատասխանատվության կանչելու, ծառայողական հետաքննություն անցկացնելու» մասիներբեմն-երբեմն հնչողկոչերը չեն արտացոլում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը այն հսկայական դերի նկատմամբ, որը զորախումբը խաղում է տարածաշրջանում կայունության պահպանման գործում։

«Այո, փոքր միջադեպեր լինում են։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ կոնկրետ դեպքն ուսումնասիրում ենք մեր զինվորականների միջոցով։ Կան բաներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- հավելել է Լավրովը։

Նշենք՝ Միրզոյան-Լավրով համատեղ մամլո ասուլիսում ՌԴ արտգործնախարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությանը՝ նշելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները»՝ ռուսատյացության տենդով տարված, հայտարարել են, որ ՌԴ-ի հետ չեն շփվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

Միրզոյան-Լավրով հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть