Միջազգային հանրությունը շարունակում է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը շատ հուսադրող է. Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Միջազգային հանրությունը շարունակում է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը շատ հուսադրող է. Միրզոյան

2022-04-08 21:00 , Политика, 1225

Միջազգային հանրությունը շարունակում է Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը շատ հուսադրող է. Միրզոյան

«Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված էր լինելու սադրանքների կանխարգելման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն և պայմաններ ստեղծելու բնականոն կյանքի վերականգնման համար։ Բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի շարունակական միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) գործընկերոջ հետ այսօր Մոսկվայում կայացած համատեղ մամլո ասուլիսում:

Միրզոյանը շեշտել է, որ բարձր են գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարմանը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հանձնառությունը բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է մնում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը և այլն։

Ելնում ենք նրանից, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին։ Այստեղ պետք է ընդգծել մեր համատեղ քայլերը՝ ուղղված հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով»,-ասել է Արարատ Միրզոյանը։

«Իմ այցն ընթանում է այն պայմաններում, երբ մեր երկրների բարձրագույն ղեկավարության քննարկման հիմնական թեման Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է։ Առաջին հերթին, իհարկե, դրանք այն գործողություններն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հումանիտար ճգնաժամի հասցնելուն։ Դա ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում գտնվող գազատարների հատվածում «վթարն» է։ Դա հրադադարի ռեժիմի մշտական խախտումներն են, որոնցից վերջինը, աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների ֆոնին, մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն էր Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ։ Դա, իհարկե, «միջանցքային թեմատիկայի» մշտական արծարծումն է, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը տանող գործընթացի վրա։ Դա Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության փաստացի արգելափակումն է։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած իրենց զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերելուց հրաժարումն է։ Իհարկե, մեր այսօրվա քննարկումների ամենակարևոր մասը նվիրված էր հենց այս խնդիրներին»,-ասել է Միրզոյանը:

Լրագրողները հետաքրքրվել են , թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետագա գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ, ու թե՝ ե՞րբ կարելի է ակնկալել համանախագահության գործունեության ակտիվացում։

«Իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»,-ի պատասխան ասել է Արարատ Միրզոյանը։

Նշենք՝ Միրզոյան-Լավրով համատեղ մամլո ասուլիսում ՌԴ արտգործնախարարը ևս անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությանը՝ նշելով, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները»՝ ռուսատյացության տենդով տարված, հայտարարել են, որ ՌԴ-ի հետ չեն շփվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։

«Եթե ամերիկացի և ֆրանսիացի «գործընկերները» պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա Աստված նրանց դատավոր»,-ընդգծել է Լավրովը:

Միրզոյան-Լավրով հանդիպման, կայացած մամլո ասուլիսի մանրամասերը՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть