«Եթե ամերիկացի և ֆրանսիացի «գործընկերները» պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա Աստված նրանց դատավոր». Լավրովը՝ Մինսկի խմբի ապագայի մասին - RadioVan.fm

Онлайн

«Եթե ամերիկացի և ֆրանսիացի «գործընկերները» պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա Աստված նրանց դատավոր». Լավրովը՝ Մինսկի խմբի ապագայի մասին

2022-04-08 17:28 , Политика, 1710

«Եթե ամերիկացի և ֆրանսիացի «գործընկերները» պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը, ապա Աստված նրանց դատավոր». Լավրովը՝ Մինսկի խմբի ապագայի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ այդ ձևաչափում։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերինախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում լրագրողի խնդրանքով անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեությանը։

Լավրովն ասել է, որ չգիտի՝ ինչպիսին կլինի դրա ապագան, քանի որ, ըստ նրա, այդ խմբի շրջանակում, այսպես կոչված, «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները»՝ ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում:

«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և, ընդհանուր առմամբ, Անդրկովկասի շահեր, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի, մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր, ինչպես ասվում է»,- ասել է Լավրովը:

Նշենք՝ երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագիրը:

Միրզոյան-Լավրով հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть