ՀՀ ՊՆ ավիաբազա այցելած ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները համոզվել են, որ Սու-30ՍՄ-ները տեղում են. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՊՆ ավիաբազա այցելած ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները համոզվել են, որ Սու-30ՍՄ-ները տեղում են. ՀՀ ՊՆ

2022-03-31 21:56 , Политика, 978

ՀՀ ՊՆ ավիաբազա այցելած ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները համոզվել են, որ Սու-30ՍՄ-ները տեղում են. ՀՀ ՊՆ

Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N ավիաբազա:

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

«Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,-ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ օրերս Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրներին, հայտնել էր, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել 4 ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով, ինչը հերքել էր ՀՀ ՊՆ-ն: Այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում «աղաղակող ապատեղեկատվություն» որակեց այդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ՍՈւ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել:

Лента

Рекомендуем посмотреть