ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) 30-ամյակին նվիրված միջոցառումներին, պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից:
Խորհրդարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ պարգևատրվել են նաև ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները:
Նշվում է նաև, որ այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: