Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆ

2022-03-25 14:49 , Политика, 1162

Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) սրված իրավիճակը կայունացնելու ուղիները:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ)։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության գոտում սրված իրավիճակի հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղիները»,-ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան էլ Սերգեյ Շոյգուն հեռախոսով խոսել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, վստահեցրել, որ Արցախի Ասկերանի շրջանում իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը, ներխուժել ներխուժելԱրցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։

Վերահսկողության տակ վերցնելով Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը՝ հակառակորդը փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։ Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են, գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հաղորդվել է նաև, որ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի (ՊԲ) հինգ պայմանագրային զինծառայող:

Лента

Рекомендуем посмотреть