Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից (ԱՀ ՊՆ) հայտնում են, որ ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի (ՊԲ) հինգ պայմանագրային զինծառայող: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ԱՀ ՊՆ-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նշվել էր, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող, հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։