«Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է՝ մենք ֆաշիստ չենք»․ Փաշինյանը՝ տարածքային ամբողջականության մասին 2-րդ և 3-րդ նախագահների խոսքերի հիշեցմամբ - RadioVan.fm

Онлайн

«Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է՝ մենք ֆաշիստ չենք»․ Փաշինյանը՝ տարածքային ամբողջականության մասին 2-րդ և 3-րդ նախագահների խոսքերի հիշեցմամբ

2022-03-24 14:37 , Политика, 1049

«Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է՝ մենք ֆաշիստ չենք»․ Փաշինյանը՝ տարածքային ամբողջականության մասին 2-րդ և 3-րդ նախագահների խոսքերի հիշեցմամբ

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն այլընտրանք չունի»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին իր ելույթում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Ադրբեջանը զանազան սադրանքներով փորձում է իրենց շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար:

«Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,-ասաց Փաշինյանը:

«Ի դեպ, մեր այս հայտարարությունից դժգոհ է նաև հայաստանյան արմատական ընդդիմությունը, որը մեզ քննադատում է, թե համաձայնել ենք տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: Այս քննադատությունը առավել քան տարօրինակ է, որովհետև 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է. (մեջբերում եմ) «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար» (մեջբերման ավարտ):

Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որևէ շահարկում տեղին չէ:

Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, և մենք հետևողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները, չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանը իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,-ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշումների մասին հիշեցրեց ՀՀ վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть