Լավրով. Մոսկվան կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Կիևին - RadioVan.fm

Онлайн

Լավրով. Մոսկվան կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Կիևին

2022-03-10 17:07 , Мир, 1152

Լավրով. Մոսկվան կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Կիևին

«Անթալիայում Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման շրջանակներում ռուսական կողմը հակասությունները լուծելու վերաբերյալ Կիևին կոնկրետ առաջարկներ է ներկայացրել, և Կիևը «ռուսական նախագիծը հաշվի է առել և պատասխան կտա»»,-«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անթալյայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ 1,5 ժամ տևած հանդիպումից հետո կայացած առանձին մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով՝ այսօր պարզ է դարձել, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի։

«Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններում ոչ ոք չէր պատրաստվում համաձայնության գալ հրադադարի շուրջ»,-ասել է Լավրովը՝ նշելով, որ Ուկրաինայում ամենօրյա հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ։

«Ռուսաստանը կողմ է, որ Ուկրաինան «չեզոք» կարգավիճակ ունենա։ Մենք դեմ ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, սակայն չենք մերժում Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Միակ բանը, ինչ Արևմուտքն ուզում է Ուկրաինայից՝ Կիևի՝ Ռուսաստանի դեմ գործելն է։ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է տեսնել Ուկրաինան ապառազմականացված, բարեկամական, առանց ռուսաց լեզվի արգելքի»,-հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականության մասին հարցին՝ Լավրովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խուսափում շփումներից ու Զելենսկու հետ հանդիպումից, սակայն առայժմ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն։

Հիշեցնենք՝ Անթալյայում այսօր միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հետ շուրջ 1,5 ժամ տևած հանդիպումից հետո կայացած առանձին մամլո ասուլիսում Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում 24-ժամյա հրադադարի շուրջ։

Лента

Рекомендуем посмотреть