«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչը ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարվող խողովակաշարի խափանմամբ»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այս պահին զերծ կմնա որևէ գնահատականներ տալուց։
«Այս պահին ես հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի և միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։ Գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-եզրափակել է Հայաստանի գործադիրի ղեկավարը։