Վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

2022-03-07 12:44 , Политика, 1265

Վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության (ՊՆ) կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբկեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:

«Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»,-ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть