«Կկարողանան քավել իրենց մեղքը»․ Ուկրաինայում մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն - RadioVan.fm

Онлайн

«Կկարողանան քավել իրենց մեղքը»․ Ուկրաինայում մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն

2022-02-28 12:53 , Мир, 1237

«Կկարողանան քավել իրենց մեղքը»․ Ուկրաինայում մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հղած տեսաուղերձում հայտարարել է, որ ռուսական զինուժի հարվածից 16 երեխա է զոհվել, 45-ը՝ վիրավորվել։

Նա նշել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու համար մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն։

«Ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից: Նրանք կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Որոշ մարդկանցից` հակաահաբեկչական գործողության մասնակիցներից, նաև հանվում են բոլոր պատժամիջոցները: Հիմա գլխավորը պաշտպանությունն է»,-հայտարարել է Զելենսկին՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենցից յուրաքանչյուրն այժմ մարտիկ է։

«Երբ ես առաջադրվում էի նախագահի պաշտոնում, ես ասում էի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է: Որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր պետության համար: Մեր գեղեցիկ Ուկրաինայի համար: Եվ հիմա այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է: Մարտիկ իր տեղում: Եվ ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կհաղթի, փառք Ուկրաինային»,-տեսաուղերձում ասել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ այսօր Բելառուսում անցկացվելու են ռուս-ուկրաինական բանակցություններ։

Հայտնի է, որ ռուսական կողմի հետ բանակցություններին Ուկրաինան կներկայացնեն պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, ծառայողի ղեկավարը, Գերագույն Ռադայում «Ժողովուրդ» խմբակցություն Դավիթ Արախամիան, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը։

Лента

Рекомендуем посмотреть