Ուկրաինայի և Բելառուսի սահմանին բանակցություններ են սկսվելու պաշտոնական Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։
Այդ մասին տեղեկանում ենք Բելառուսի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) «Թվիթեր»-յան գրառումից։
«Բելառուսում ամեն ինչ պատրաստ է Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններ անցկացնելու համար: Սպասում ենք պատվիրակությունների ժամանմանը»,-ասված է գրառման մեջ։
In Belarus, everything is ready to host Russia-Ukraine negotiations. Waiting for delegations to arrive pic.twitter.com/WSnPMyChwg
— Belarus MFA (@BelarusMFA) February 28, 2022
Ի դեպ, ուկրաինական աղբյուրները երեկ հայտնել էին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ կանցկացվեն Բելառուսի հետ սահմանին գտնվող Գոմելում։