Այս փուլում ռուս-ուկրաինական բանակցությունները բեկումնային չեն լինի․ Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել․ Ա․ Զաքարյան - RadioVan.fm

Онлайн

Այս փուլում ռուս-ուկրաինական բանակցությունները բեկումնային չեն լինի․ Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել․ Ա․ Զաքարյան

2022-02-28 14:22 , Политика, 1176

Այս փուլում ռուս-ուկրաինական բանակցությունները բեկումնային չեն լինի․ Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել․ Ա․ Զաքարյան

Այս փուլում ռուս-ուկրաինական բանակցությունները բեկումնային չեն լինի՝ կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի (ՀՀԿ ԳՄ) անդամ Արտակ Զաքարյանը։

Նրա դիտարկմամբ՝ Բելառուսի սահմանին Ուկրաինայի հետ բանակցելուն Ռուսաստանը գնում է՝ 1․ որպեսզի ցույց տա, որ պատրաստ է երկխոսության և Ուկրաինան օկուպացնելու նպատակ չունի:

«Գոմելում քննարկվել է ՌԴ առաջ քաշած նույն պահանջները` եվրասիական անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ին չանդամակցելու ուկրաինական երաշխիքներ, Ուկրաինայում հակառուսական և նացիստական (ազգայնամոլական) ուժերի հեռացում:

2. Լուկաշենկոյին այդ բանակցություններն անհրաժեշտ են Բելոռուսի և իր սուբյեկտայնությունն ընդգծելու (աճեցնելու) համար:

3. Ուկրաինային այդ բանակցությունը պետք է` ժամանակ ձգելու համար: Ռուսների պահանջները վաղուց ակնհայտ են, սակայն Զելենսկին ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել (նույնը նաև Մինսկ 2-ի պայմանավորվածությունները չկատարելու պարագայում էր): Ուկրաինան 2014թ-ից սկսած, տարեցտարի կորցրել է իր ինքնիշխանությունը և այսօր կախյալ երկիր է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:Ուկրաինան կհայտարարի, որ պատրաստ է որոշ պայմանների դիմաց ընդունել ռուսական առաջարկները, սակայն դա կրկին կյանքի չի կոչվի, և դենացիֆիկացիայի օպերացիան ռուսները ստիպված կլինել հասցնել մինչև վերջ:

Չեմ կարծում, որ այս փուլում, բանակցությունները բեկումնային կլինեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին փոխնախարարը:

Հայտնել ենք, որ այսօր Ուկրաինայի և Բելառուսի սահմանին սպասվում են բանակցություններ պաշտոնական Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ամեն ինչ պատրաստ է բանակցություններ անցկացնելու համար, սպասում են պատվիրակությունների ժամանմանը։

Лента

Рекомендуем посмотреть