ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ այսօր ստորագրած հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (ՀՀ ԶՈւ ԳՇ) տեղակալ է նշանակվել Արմեն Գյոզալյանը՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրած հրամանագրերով պաշտոնից ազատվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի (ՀՀ ԶՈւ ԳՇ) պետ Արտակ Դավթյանը, նրա տեղակալը՝ Անդրանիկ Մակարյանը, համակարգի մի շարք վարչությունների պետեր: