Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (ԶՈւ) պաշտոնից ազատելու մասին հրամանագիր։
ՀՀ նախագահի էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»։