ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը, որի այսօրվա հրամանագրով պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի (ՀՀ ԶՈւ ԳՇ) պետ Արտակ Դավթյանը, համակարգի մի շարք վարչությունների պետերի ազատման հրամանագրեր ևս ստորագրել է։
Ըստ այդմ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից, Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, Արթուր Պողոսյանն ազատվել զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից, Արմեն Առուշանյանն ազատվել է զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից