«Կոչ եմ անում էս 2 օրվա ընթացքում էդ 240 վոլտանոց հոսանքը չմիացնեն ՀՀ քաղաքացիների նյարդերին»․ Կարապետյանը՝ ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպման հնարավորության մասին - RadioVan.fm

Онлайн

«Կոչ եմ անում էս 2 օրվա ընթացքում էդ 240 վոլտանոց հոսանքը չմիացնեն ՀՀ քաղաքացիների նյարդերին»․ Կարապետյանը՝ ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպման հնարավորության մասին

2022-02-21 14:51 , Политика, 1194

«Կոչ եմ անում էս 2 օրվա ընթացքում էդ 240 վոլտանոց հոսանքը չմիացնեն ՀՀ քաղաքացիների նյարդերին»․ Կարապետյանը՝ ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպման հնարավորության մասին

Կլինեն, արդյո՞ք, շփումներ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերի շրջանակում Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորների հետ․ լրագրողներն այսօր հետաքրքրվել են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ԱԺ ՔՊ) խմբակցության պատգամավոր, Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից, ով, ի պատասխան, ասել է․

«Չեմ տեսել դեռ իրենց։ Այն ինստիտուցիոնալ ֆորմատներում, որոնցում Հայաստանի պատգամավորները շփվում են բոլոր երկրների պատգամավորների, այդ թվում՝ Ադրբեջանի պատգամավորների հետ, երբ մեկնում են գործուղումների, նման ֆորմատով ինստիտուցիոնալ ներկայություն, բնականաբար, այս անգամ ևս լինելու է։ Անհնար է ակնկալել հակառակը։ Երբ ես մեկնում են Վիեննա՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը, սենյակ մտնում եմ, չէ՞, և նստած են բոլոր երկրների ներկայացուցիչներ, նույնը այս պարագայում։ Ես հասկանում եմ, որ կա հավելյալ զգայնություն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանն է, բայց երկրները հյուրընկալում են այսպիսի խորհրդարանական վեհաժողովներ։ Մեր երկրի համար կարևոր է ևս, որ ռոտացիոն կարգով երբ մեր հերթն է՝ այդ հյուրընկալությունը պատշաճ կերպով, բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան ժամանած բոլոր հյուրերի համար»։

Անդրադառնալով ոչ ֆորմալ հանդիպումների հավանականության մասին հարցին՝ Մարիա Կարապետյանը, երկխոսելն ըստ անհրաժեշտության կարևոր համարելով, այդուամենայնիվ, ընդգծել է, որ այս պահի դրությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանում ադրբեջանցի պատգամավորների հետ ոչ ֆորմալ հանդիպումներ նախատեսված չեն:

«Այդ զգայնությունը, որի մասին ես ասացի, պետք է կանխի բոլորիս նման միտք ունենալ։ Ես լսեցի նաև, որ ընդդիմադիր պատգամավորները խոսում էին մտերմիկ միջավայրից, շրջանառում էին։ Ես հասկանում եմ, թե դա ինչի համար է կատարվում՝ նյարդայնացնելու քաղաքացիներին, որ մտածեն, թե, ի հեճուկս մեր բոլորիս համատեղ վերապրած դժվարագույն փուլի, հնարավոր է նման բան։ Կոչ եմ անում բոլորիս զուսպ ձևակերպումներ ունենալ և էս 2 օրվա ընթացքում էդ 240 վոլտանոց էլեկտրաէներգիայի հոսանքը չմիացնեն ՀՀ քաղաքացիների նյարդերին, որովհետև նման բան, պարզապես, չի կարող լիել»,-հայտարարել է իշխանական պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть