«Եկել են երկու պատգամավոր և մեկ ուղեկցող։ Որքան հիշում եմ` մի պատգամավորն անկուսակցական է, մյուսը «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի անդամ է»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ԱԺ ՔՊ) խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով՝ ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստան ակնկալվող այցի վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 21-22-ին պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) բյուրոյի և հանձնաժողովների նիստերի շրջանակում։